Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Տեղեկությունեկեղեցումասին

Երևանից դեպի հարավ՝ 15 կմ հեռավորության վրա գտնվող Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի սկզբնամասում վեր է խոյանում հրաշագեղ սբ. Հռիփսիմե տաճարը:Եկեղեցին նշանավոր է հատկապես նրանով, որ այստեղ ամփոփվել են սբ. Հռիփսիմե կույսի մասունքները (3-րդ դար):

Դիոկղետիանոս կայսեր (284-305)հալածանքներից փախչելով՝ մի խումբ միանձնուհիներ ապաստան են գտնում Հայաստանում՝ Վաղարշապատ քաղաքի մոտակայքում: Հայոց Տրդատ արքան Դիոկղետիանոսիցտեղեկանալով այդ մասին և իմանալով, որ նրանց մեջ է գտնվում նաև իշխանական տանից չքնաղ գեղեցկուհի Հռիփսիմեն, հմայվում է նրա գեղեցկությամբ և ցանկանում ամուսնանալ նրա հետ: Բայց իր նպատակին չհասնելով, զայրացած արքան միանձնուհիներին  նահատակելու հրաման է արձակում: Սակայն ինք էլ իր պալատականներով հանդերձ մատնվում է Երկնային դատաստանի. արտաքնապես այլակերպվելով և հոգեկան խանգարում ստանալով նա մեծ տառապանքների է ենթարկվում: Այդ ժամանակ Խոր Վիրապի բանտից ազատ է արձակվում սբ. Գրիգոր Լուսավորիչը, ում նույնպես Տրդատը մահվան էր դատապարտել որպես քրիստոնիայի, սբ. Գրիգորն էլ իր քարոզչությամբ ճշմարիտ հավատքի է բերում Տրդատին և ամբողջ արքունիքը, և աղոթքով բժշկում նրանց: Եվ ապա սկսում են նահատակ կույսերի մասունքների վրա վկայականներ կառուցել:

Հետագայում Կոմիտաս կաթողիկոսի (615-628) նախաձեռնությամբ այդ վկայարններից մեկի տեղում, որտեղ ամփոփված էին սբ. Հռիփսիմեի մասունքներ, կառուցվում է այս հրաշալի տաճարը, որիխորանի ներքո է գտնվում սբ. Հռիփսիմեի դամբարանը: Տաճարի ներսում է ամփոփված նաև հայոց նշանավոր հայրապետներից մեկի՝ Փիլիպոս Սքանչելագործի գերեզմանը:

Տաճարը դարերի ընթացքում ենթարկվել է նորոգումների, ավելացվել է զանգակատունը:

Սբ. Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը: Այս հորինվածքն իր կատարելությանն է հասնում այս տաճարում, որից հետո նման եկեղեցիները կոչվում են «հռիփսիմեատիպ»:

Հռիփսիմեի տաճարն ունի մեծ սեյսմակայունություն, կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մեծաքանակ հնարքներով:

Ներկայումս այս սրբավայրը հանդիսանում է Հայաստանի նշանավոր ուխտատեղիներից մեկը, որի դռները բաց են նաև բազմաթիվ զբոսաշրջիկների առջև:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է հայկական հոգևոր և հոգևոր կենտրոնի `Էջմիածին քաղաքի հենց մուտքի մոտ:

Պատվիրեք շրջագայություն դեպի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet