Խոր Վիրապ

Տեղեկությունեկեղեցումասին

Խոր Վիրապ վանքը գտնվում է Երևանից դեպի հարավ ընկածԱրտաշատ քաղաքի մոտակայքում:

Վանքը կառուցվել է նախկին արքունական բանտի տեղում, որտեղ գցում էին մահապարտներին, սակայն 4-րդ դարից այդ վայրը սկսվեց համարվել սրբավայր, իսկ պատճառն այն է, որ Հայոց թագավոր Տրդատին, որը հեթանոսական կուռքերիմոլի երկրպագու էր, տեղեկացվեց, որ իր գրագիր Գրիգորը քրիստոնյա է և չի պաշտումչաստվածներին: Արքան Գրիգորին մատնում է անմարդկային չարչարանքների՝ ստիպելով զոհ մատուցել կուռքերին,սակայն Գրիգորը մնում է անդրդվելի: Զայրացած Տրդատը հրաման է տալիս Գրիգորին գցել վերոհիշյալ բանտի վիրապը, իսկ այդ խորունկ գբի մեջ, որտեղ օձերն ու կարիճներն էին վխտում, մարդ ծանր ցավերի մեջ գալարվելով շուտով մահանում էր:

Սակայն,Նախախնամության կամոք, Գրիգորը 13 տարի կենդանի մնաց խորունկ գբում:Այդ ժամանակ Գայանե մայրապետի գլխավորությամբ Հռոմից 70 միանձնուհիներ եկել էին Հայաստան։ Նրանցից 37-ը, որոնց մեջ էին մայրապետ Գայանեն ու Հռիփսիմեն, ում Տրդատ թագավորը ցանկացել էր կին առնել, նահատակվում են թագավորի հրամանով։ Նրանց չարաչար սպանությունից հետո Տրդատ թագավորը հիվանդանում է մոլագարությամբ։ Նրա քույրը` Խոսրովիդուխտը մի քանի անգամ տեսնում է նույն երազը, որով հայտնվում էր, թե թագավորին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը։

Սբ. Գրիգորը դուրս է բերվում վիրապից, Տրդատ արքան զղջում ու ներում է խնդրում իր գործած չարիքի համար և ընդունում քրիստոնեություն։ Սբ. Գրիգորը դառնում է Հայոց հայրապետ, իսկ արդեն բարեպաշտ Տրդատը Հայաստանը հռչակում է որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն:

Չնայած նրան, որ ԽորՎիրապը հնուց եղել է սրբավայր, սակայն տեղում վանք կառուցվել է միայն 7-րդ դարում:Տապանակիր Արարատ լեռան մերձակայքում գտնվող այդ վանքում գործում են երկու եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածինը և Սուրբ Գևորգը: Սուրբ Գևորգ Եկեղեցում էլ գտնվում է այնվիրապի մուտքը, ուր գցեցին սբ. Գրիգորին:

1255թ․Խոր Վիրապի վանքում Հայոց մեծ վարդապետ Վարդան Արևելցին հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ ուսանելու են եկել նաև Կիլիկիայից: Վարդան Արևելցու աշակերտների թվում են եղել հետագայում հեղինակավոր վարդապետներ դարձած Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բջնեցին և այլ անվանի մտածողներ:

Խոր Վիրապի վանքը եղել է նաև գրչության կենտրոն,մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր։

Վանքն այսօր էլ համարվում է մեծ ուխտատեղի, ուր այցելության են գալիսաշխարհի տարբեր երկրներից:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Խոր Վիրապ վանքըգտնվում է Երևանից դեպի հարավ ընկածԱրտաշատ քաղաքի մոտակայքում

Պատվիրեք շրջագայություն դեպի Խոր Վիրապ և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ Խոր Վիրապ վանքի մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet