Կեչառիսի

Տեղեկությունեկեղեցումասին

11–րդ դարում Կեչառիսի վանքի ստեղծման նախաձեռնողը եղել է մեծահամբավ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ով էլ կառուցել է տվել վանքի առաջին եկեղեցին սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ (1003թ.): Այդ հրաշագեղ եկեղեցին իր ընդարձակ գավիթով դարեր շարունակ ծառայել է իր բուն նպատակին, սակայն երբեմն թշնամական հարձակման հետևանքով, երբեմն էլ բնության արհավիրքների պատճառով այն մասնակի տուժել է, սակայն բարեպաշտ իշխանների կողմից վերստին վերանորոգվել:

Տարիներ անց Գրիգոր Մագիստրոսը կառուցել է տալիս ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Նշանը, իսկ XIII դարի սկզբին Վասակ անվամբ ոմն Իշխան կառուցում է երրորդ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին:

 Այդ երեք եկեղեցիները շարված են մի գծով իրար կողք, իսկ չորորդը գտնվում է մոտ 120 մետր հեռավորության վրա: Եղել են նաև երկու մատուռներ, սակայն որոնք չեն պահպանվել:

Կեչառիսի վանքը Ունեցել է իր հոգևոր դպրոցը, ուր հայտնի է եղել 13-րդ դ․ նշանավոր բանաստեղծ, եկեղեցական ու քաղաքական գործիչ Խաչատուր վարդապետ Կեչառեցին։ Ծաղկուն շրջանում վանքն ունեցել է ավելի քան 500 վանական և ուսանող։

Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։

Կեչառիսըեղելէգրչությանկենտրոն։Պահպանվելևմեզենհասելայնտեղգրվածևընդօրինակված մի քանի տասնյակհայերենձեռագրեր։

18-րդ դարում Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: Վանքը  1988թ. ավերիչ երկրաշարժից վնասվում է, ևմիայն 1998-2001թթ․ Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվում է։

Ծաղկաձորը հանդիսանում է որպես Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը, ամռանը զով եղանակի և հրաշալի բնության առկայության պատճառով այստեղ են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, իսկ ձմռանը այն գործում է որպես դահուկորդների սիրելի վայր: Եվ բոլոր հանգստացողները իրենց հոգևոր կարիքները բավարարելու նպատակով այցելում են Կեչառիսի գեղեցկազարդ վանական համալիր, այն հանդիսանում է նաև որպես ուխտավայր, ուր այցելում են Հայստանի տարբեր ծայրերից ուխտավորներ սուրբ Պատարագի արարողությամբ մասնակցելով իրենց ուխտը ի կատար ածելով:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Կեչառիսի վանական համալիրը գտնվում էԵրևանից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքում, Թեղենիս լեռան լանջին:

Պատվիրեք շրջագայություն դեպի Կեչառիսի վանք և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ Կեչառիսի վանքի մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet