Սաղմոսավանք

Տեղեկությունեկեղեցումասին

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը: Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի տեսարանին:
Վանքի գլխավոր՝Սբ. Սիոն եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյանիշխանը 1215թ.: Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է 13-րդ դարի երկրորդ քառորդում: Առավել ճոխ հարդարանք ունի արևմտյան շքամուտքը: Գրատուն եկեղեցին տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավար և ելյանկողմում: Կառուցել են Քուրդ Վաչուտյանը և իր կին Խորիշահը 1255թ.՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին: Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Սբ. Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատին կից: Կառուցվել է 1235թ.: Վանական համալիրից հյուսիս գերեզմանատունն է, որտեղ կան 13-14-րդ դդ. ուշագրավ խաչքարեր և խաչքար կոթողներ:
Սաղմոսավանքի դպրոցում կարճժ ամանակ դասավանդել է Գրիգոր Տաթևացին:Վանքըե ղել է գրչության կենտրոն: Պահպանված ուշագրավ ձեռագրերից են Մարկոս և Մխիթարգրիչների 1185-1188 թթ. ընդօրինակած ՛՛ Ավետարանը՛՛ և այլ ձեռագրեր: 1661 թ. Սաղմոսավանքի առաջնորդ է դարձել Ոսկան Երևանցին:
Վանքի արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում՝ երկհարկ ավանդատունը, ինչը բացառիկերևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում. դեպի գավիթ և Աստվածածին եկեղեցին, ընդորում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: Վանքի պատին պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, իսկ նրան կից կամարի վրա՝ հրեշտակը և իշխանական զինանշանը՝ գառանը ճանկող թևատարած արծիվը:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը:

Պատվիրեք շրջագայություն դեպի Սաղմոսավանք և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Ակնարկներ

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet