Հայրավանք
Տեղեկությունեկեղեցումասին
IX-XII դդ. կառուցված վանական համալիրը բաղկացած է Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, ավանդատներից: Եկեղեցին քառախորան է, ունի խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածք և երկումուտք՝ հարավային և արևմտյան: Արևմտյան մուտքը բացվում է գավթի մեջ:Խորանները ներքուստ և արտաքուստ բոլորաձևեն: Հարավ-արևելյան կողմում կառուցված է ավանդատուն: Եկեղեցին կառուցված է կոպտատաշբազալտից, սակայն կամարները և ութանիստ թմբուկով գմբեթը սրբատաշ տուֆիցեն: 1211թ-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու նրան արևմուտքից կիցերկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարե զարդգմբեթով գավիթ կառուցել: Արևելքից ավելացվել են երկհարկանի ավանդատներ:
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներնեն: Համալիրի տարածքում պեղվելեն մի շարք բնակարաններ և բնակատեղի:Հայտնաբերվել են վաղ և միջին բրոնզիդարի նվերաբերողանոթների բեկորներ, կավեկուռք, բազմազան անոթներ, կրակարաններ և այլն:
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է ամենայն հայոց կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի հինավուրց ավանդության հետ, ըստ որի, 1381թ-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքակիր խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատարձակել: Դաժան բռնակալը, մահ ու ավերս փռելով, գրավում է Պարսկաստանը, այնուհետև անցնելով Արաքսգետը՝ ներխուժում է Սյունիք, ապա Գեղամա չքնաղ ծովակի ավազանով առաջանում դեպի Արարատյան դաշտ՝ հասնելով Այրիվանք: Վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, որպեսզի չտեսնի կոտորածն ու սրբավայրի պղծումը, հապշտապ վերցնում է Ավետարանը և Քրիստոսի հրաշագործ Խաչափայտի մասունքակիր խաչն ու իրեն նետում է լիճը: Աստծուկամքով սուրբը չի սուզվում, այլ սկսում է վազել ալիքների վրայով: Տեսած հրաշքի ցցնցված՝ Լենկթեմուրն իր մոտ է կանչում վանահորը և խոստանում կատարել վերջինիս ցանկությունը: Վանահայրը խնդրում է բռնակալին, որ իրեն վերադարձնի այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկթեմուրը համաձայնվում է: Գերիները մտնում են վանք և վանքը տեղավորում է բոլորին: Զարմացած Լենկթեմուրը նկատում է, որ վանքից ճերմակ աղավնիներ են դուրս թռչում և ճախրելով անհայտանում երկնքի կապույտում: Այդ օրվանից վանքը հրաշագործ Հովհաննես եպիսկոպոսի պատվին անվանակոչվում է Հովհաննավանք, Հայր Հովհանուվանք, նաև՝ Մարդաղավնյացվանք, իսկ հետագայում էլ՝ Հայրավանք:
Հայրավանքի ուխտի օր է հռչակվել Ս. Մարիամ Աստվածածնի տուփի գտնվելու տոնի օրը, նշվում է Հոգեգալուստին հաջորդող հինգերորդ կիրակի օրը: Այդօրը Ս. Էջմիածնից Հայրավանք է բերվում Փրկչիխաչափայտի մասունքը:
Ինչպեսհասնել
Հայրավանքըգտնվում է Սևանալճի առափնյա ժայռոտհրվանդանի վրա: Վանքըհայտնի է նաևԱյրիվանք, Հայրիվանք, ՀայրՀոհանք, ՀայրՀովհան, ՀայրՀովհաննավանք, ՀայրՀովհաննուվանք, Հայրուվանք, ՀայրՕհավանք, Հովանավանք անումներով:
Պատվիրեք շրջագայություն դեպի Հայրավանք և Հայաստանի այլ սուրբվայրեր
Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը
Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում
Կարծիքներ Հայրավանք մասին
No reviews yet