Սևանավանք

Տեղեկություն եկեղեցու մասին

Սևանավանքը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սևանա լճի թերակղզում: Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի մակարդակը դարերի ընթացքում փոփխություններ է կրել թե բնական և թե արհեստական միջամտությունների հետևանքով: Սովետական իշխանության շրջանում ջրի մակարդակը իջեցվել է էլեկտրոէներգիայի և ոռոգման աշխատանքներ ծավալելու համար, ինչի պատճառով էլ կղզին վերածվել է թերակղզու:

Այդ ժամանակ պարզվեց, որ բրոնզե դարում ջրի մակարդակը նույնպես եղել է այնպիսին ինչպես, որ այսօր է, քանզի երբ ջրի մակարդակը արհեստականորեն իջեցվեց, ջրից ազատված տարածքներում ի հայտ եկան 3200 տարվա հնության գերեզմաններ, որտեղից պեղված հնությունները մեծ համբավ բերեցին այդ հնավայրին, որը գիտական աշխարհում հայտնի է «Լճաշենի հնավայր» անվամբ:

Սևանավանքը պատկանում է Հայաստանի այն վանքերի թվին ուր ժամանակին այցել է սբ. Գրիգոր Լուսավորիչը, և հիմնել սրբատեղի, ինչն էլ ժամանակի ընթացքումվերածվել է վանքի, ինչպես և նրա կողմից հիմնված մյուս սրբատեղիները: Արդեն IX դարի վերջերին կղզու վար կառուցվում են եկեղեցիներ Մարիամ իշխանուհու կողմից: Այդ ժամանակ Սևանավանքի վանահայրն էր մեծանուն Մաշտոց Եղիվարդեցին, ով էլ հետագայում նստեց հայ Եկեղեցուն հայրապետական աթոռին, նրա ժամանակվանքը սկսեց ծաղկել թե հոգևոր և թե նյութական առումներով:

Այստեղ կառուցվում են երեք եկեղեցիներ սբ. Առաքելոց (հետագայում նաև ս. Կարապետ), սբ. Աստվածածին, և սբ. Հարություն:

Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին սուրբ ուխտին է ընծայում է ՏերունականԽաչափայտի կտորից պատրաստված խաչ:

Սևանում ապրել ու գործել է 10-րդ դ. պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին,վանքում է ապաստանել Աշոտ Բ թագավորը (Աշոտ Երկաթը): Մոնղոլական, լենկթեմուրյան և այլ արշավանքների շրջանում վանքը թալանվել ու ավերվել է, մնացել անխնամ։ Վանքի վերականգնումը սկսվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Հայրապետական Աթոռը 1441 թ. վերահաստատելուց հետո։

Խորհրդային տարիներին վանքը փակվում է, 1990-ական թթ. ի վեր վանքը հոգևոր վերածնունդ է ապրում, այստեղ սկսում է գործել նորդպրանոց։

Սևանավանք այցելում և սուրբ արարողություններին են մասնակցում համայնքի անդամները, գալիս են նաև բազմաթիվ ուխտավորներ տարբեր շրջաններից, վանքը ճանաչված վայր է նաև բազմաթիվ զբոսաշրջիկների համար:

Ավելին Թաքցնել

Ինչպես հասնել

Սևանա լիճը Երևանից 50 կմ հեռավորության վրա է
այստեղ ճանապարհը լավն է, ուստի այս հեռավորությունը մեքենայով անցնում են 40-45 րոպեում:Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։

Պատվիրեք շրջագայություն դեպի Սևանավանք և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ Սևանավանքի մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

* Указывая свои данные, Вы соглашаетесь с нашей Политикой конфиденциальности