Հաղարծնի վանք

Տեղեկությունեկեղեցումասին

Հաղարծնի վանք

            Հաղարծնի վանական համալիրը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ պատմական Ձորափոր գավառում:Ըստ առասպելի վանքի բացման և օծման արարողության ժամանակ եկեղեցու գմբեթին մի արծիվ է ճախրել, այդ պատճառով էլ վանքը կոչվել է խաղացող «հաղ» կամ ճախրող արծվի «արծին» վանք: Այստեղից էլ առաջացել է Հաղարծին բառը: Հաղարծնի վանքի պատմության մասին տեղեկություններ ենք քաղում Կիրակոս Գանձակեցու պատմությունից:

Վանական համալիրն իր ամբողջական տեսքը ստացել է 10-13-րդ դդ. ընթացքում, և հենց այդ դարերն էլ համարվում են վանքի ծաղկման շրջանը: Շնորհիվ վանահայր, երաժիշտ և գիտնական Խաչատուր վարդապետ Տարոնացու՝ Հաղարծինի վանքը դառնում է ժամանակի հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկը:

 Համալիրի կազմում կան երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, մի քանի աղոթարաններ, խաչքար և այլն: Ամենահինը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, կառուցվել է 10-րդ դ., իսկ 1184 թ. Խաչատուր վարդապետ Տարոնացին և Սուքիաս վարդապետը վերանարոգել են: Այն խաչաձև գմբեթավոր կառույց է, չորս անկյուններինավանդատներով: Արևմուտքից կից է չորս սյուներով մեծ գավիթը, որը 13-րդ դ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը: Գավիթն ունի առանձնահատուկ բարձրաքանդակներ (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ) և արձանագրություններ: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադ-մբարանների մնացորդները: Սուրբ Գրիգոր եկեղեցու հյուսիսից կից է 13-րդ դ.-ի թաղածածկմատուռը: Իսկ արևելյան մասում 1244 թ. կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին է, որը 1671 թ. վերանարոգվել է:

Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է: Այն գմբեթավոր դահլիճ է: Ըստ հարավային մուտքի ճակատի արձանագրության՝ կառուցվել է 1281 թ., սակայն հարավային և հյուսիսային ստորին մասի վերաշարվածքը և արևելյան  ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերությունը ներկայիս կառույցից ենթադրել է տալիս, որ 1281 թ. կառույցը վերականգնումն է 10-11-րդ. դ. կառույցի:

Արևմտյան մասում սեղանատունն է, որն, ըստ արձանագրության, կառուցվել է 1248 թ. Մինաս ճարտարապետի կողմից: Այն ուղղանկյուն դահլիճ է, մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ կամարներով: Հաղարծնիսեղանատունն իր գեղարվեստական տեսքով և հնարքով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

            Հաղարծնի վանքի շրջակայքում կան մատուռներ և խաչքարեր: Սեղանատան մոտ գտնվում են վանական խոհանոցի մնացորդները: Պեղումների ժամանակ այնտեղ հայտնաբերվել է 1232 թ.  350 կգ կշռող բրոնզե կաթսա, որն այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:

Ինչպես Հայաստանի շատ վանքեր, Հաղարծնի վանքը ևս զերծ չի մնացել թշնամական հարձակումներից: 18-րդ դ. վերջին Հաղարծնիվանքն ավերվել է Աղա Մահմադ Խանի արշավանքների ժամանակ: Իր գործունեությունը վանքը նորից սկսել է 1862 թ.-ին:

Եկեղեցին նորից վերանորոգվել է 2012 թ. և նորովի ներկայացել այցելուների, ուխտավորների և զբոսաշրջիկների առջև:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Եթե ​​Դիլիջանից անտառով քշեք դեպի Թեղուտ գյուղ, ապա լեռնային ճանապարհն ինքնին տանում է դեպի վանական գեղեցիկ համալիր ՝ Հաղարծին:

Պատվիրեք շրջագայություն դեպի Հաղարծնի վանք և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ Հաղարծնի վանքի մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *