Գոշավանք
Տեղեկությունեկեղեցումասին
Գոշավանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի մոտ՝ Գետիկ գետի աջ ափին:
Վանքը կառուցվել է 1188 թ. երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտ Մխիթար Գոշի կողմից՝ իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ և կոչվել Նոր Գետիկ, իսկ Մխիթար Գոշի մահվանից հետո, ի պատիվ Գոշի, վերանվանվել է Գոշավանք:
Գոշավանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութայինկարևորօջախներից էր: Պատմական աղբյուրներում կոչվել է համալսարան, վարժարան, ճեմարան: Դասավանդվել են հայոց և օտար լեզուներ, փիլիսոփայություն, գրչության արվեստ, նկարչություն, ճարտարապետություն և այլ առարկաներ: Այստեղ շուրջ 25 տարի իր գործունեությունն է ծավալել ժամանակի ճանաչված գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, պատմիչ, առակագիր ու մանկավար, դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշը: Գոշավանքի սաներից են նաև Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդությունները:
Գոշավանքի վանական համալիրը իր մեջ ներառում է Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գրիգոր Լուսավորիչ և երկու փոքրաչափ այլ մատուռները, Սուրբ Հռիփսիմե ժամատունը, երկհարկանի գրատուն-զանգակատունը, ժամատան ավերակները, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ամենահին շինությունը կիկլոպյան պատն է, որը հետագայում օգտագործվել է որպես սեղանատուն:
Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 1191-96 թթ. Արցախի Վախթանգ իշխանի և նրա կնոջ՝ Արզուխաթունի հովանավորությամբ: Եկեղեցու կառուցմանը մեծ մասնակցություն է ունեցել Մխիթար Գոշը՝ միաբանների հետ: Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է՝ ավագ խորանի երկու կողմերում կրկնահարկավանդատներով: Եկեղեցին ունի զարդաքանդակներ, պատերին փորագրված են խաչեր, պահպանվել են արձանագրություններ: Արևմտյան ճակատին կա արևի ժամացույց:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փոքր եկեղեցին կառուցվել է 1237-1241 թթ. Վախթանգ իշխանի թոռ՝ Գրիգոր Տղա իշխանի պատվերով: Այն միանավթաղածածկ կառույց է, որն իր շքեղ շինության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցու կողմից կոչվել է «զարմանակերպ»: Եկեղեցու հարդարանքը հայ միջնադարյան դեկորատիվ արվեստի կարևոր օրինակներից է: Եկեղեցին զարդարված է հարուստ մանրանկարներով, հյուսածո զարդերով,վարդյակներով ևզարդաքանդակներով:
Գոշավանքում են գտնվում երկու ժանյակազարդ խաչքարեր՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով ստացել են «ասեղնագործ» մականունը: Խաչքարըփորագրվել է 1291 թ. տաղանդավոր վարպետ քանդակագործ Պողոսի կողմից, և տեղադրված է Սուրբ լուսավորիչ եկեղեցու մոտքի մոտի երկու կողմերում՝ պատվանդանի վրա: Որպես հայկական խաչքարերի լավագույն նմուշներ և միջնադարյան արվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչում են գտել:
Գոշավանքիգրատունը կառուցվել է 1241 թ., և նման է Հաղբատի վանքի գրատանը: Գրատան ներսում կան խորշեր, որտեղ պահվել են ձեռագրերը: Սակայն, ինչպես մյուս վանքերի, այդպես էլ Գոշավանքիձեռագրերն ամբողջությամբ չեն պահպանվել: Դրանց մի մասը հրկիցվել է թաթար-մոնղոլական հարձակումների ժամանակ: Իսկ ձեռագրերի փրկված եզակի նմուշները 1936 թ. կոմունիստները շրջապատելով եկեղեցին,այրել են այնպես, որ անգամ մեկ թերթիկ չփրկվի:
Գոշավանքը նույնպես Հայաստանի զբոսաշրջության կարևորկետերից մեկն է, և այցելուների պակաս չի զգում:
Ինչպեսհասնել
Գոշավանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի մոտ՝ Գետիկ գետի աջ ափին:
Պատվիրեք շրջագայություն դեպի Գոշավանք և Հայաստանի այլ սուրբվայրեր
Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը
Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում
Մոտակայքում գտնվող վայրեր
Կարծիքներ Գոշավանք մասին
generique du viagra sans ordonnance, 25.10.2021
Heya i’m for the first time here. I came across this board and I in finding It truly helpful & it helped
me out much. I hope to give one thing back and help others like you aided me.
https://anotepad.com/notes/6jpmb6mk
generique du viagra sans ordonnance https://pantspike7.bloggersdelight.dk/2021/10/18/spedra-avanafil/