Գեղարդավանքը

Տեղեկությունեկեղեցումասին

Գեղարդավանքը Հայաստանի հնագույն վանական կառույցներից և ամենանշանակլիներից մեկն է: Վանքը հատկանշական է մի քանի պարագաներով, նախ որ այն երկանուն է, առավել գործածելի անվանումն է Գեղարդավանքը, քանզի Թադեոս առաքյալի կողմից Հայաստան բերված Տերունական կողը խոցած գեղարդը երկար ժամանակ գտնվել է հենց այս վանքում:
Երկրորդ պարագի մասին նորից հուշում, այս անգամ, երկրորդ անվանումը՝ Այրիվանքը, քանզի Վանքին այդ անվանումը տրվել է 140-ի հասնող քարայր-խցերի նաև բուն եկեղեցուն կից են չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահների պատճառով, որոնք կից են գավթին։ Այդ ժայռափոր ձեռակերտ սրահները և խորանները մեծ զարմանք են պատճառում իրենց ճարտարապետական հրաշալի հորինվածքի պատճառով: Ժայռափոր սրահներից մեկում դարեր շարունակ ջուր է բխում, ուխտավորները այդ ջրի հրաշագործ զորությանն ապավինելով խմում և իրենց հետ տանում են իրենց մերձավորներին էլ բաժին հասցնելու համար: Վանքը գտնվում է գեղատեսիլ ձորի մեջ, որտեղից հոսում է Ազատ գետը:
Երրորդ պարագան, վանքի հնամենիությունն է և այնտեղ կենցաղավարած հայոց մեծանուն անձանց ներկայությունը: Իր հիմնադրմամբ վանքը հասնում է մինչև Հայոց մեծ դարձը: Հայոց մեծ հայրապետ սբ Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում որոշ ժամանակ ճգնելով այս վայրում, դառնում է պատճառ որպեսզի այստեղ հավաքվեն համախոհներ և սկիզբ դրվի վանական կյանքին: Բնակատեղիներից հեռու, զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված բնության գրկում, գտնվող վանքում կենցաղավարած հայոց այլ մեծանուններից են սբ. Ներսես մեծ (353-373), և սբ. Սահակ Պարթև (387-439), հայրապետները: Դարերի ընթացքում այստեղ հանգրվանել են նաև այլ մեծություններ ինչպես Գրիգոր Գուռզիկը, Մխիթար Այրիվանեցի, Հովհաննես Գառնեցին և այլք: Գեղարդավանքը ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային կենտրոն է եղել, այստեղ գործում էր դպրոց, գրադարան, գրչատուն և այլն։
Ճիշտ է վանքը արդեն երկար ժամանակ է ինչ դադարել է գործել, սակայն այստեղ գործում է եկեղեցին որտեղ հոգևոր դասը անցկացնում է աստվածպաշտության կարգերը:
Գեղարդավանքը ներկայումս առավել ծառայում է որպես ուխտավորների և զբոսաշրջիկների ցանկալի վայր:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։

Պատվիրեք շրջագայություն դեպի Գեղարդավանք և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրել Ձեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ Գեղարդավանքի մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet