Սուրբ Սարգիս եկեղեցի

Տեղեկությունեկեղեցումասին

Երևանի Սուրբ Սարգիս փոխանորդական եկեղեցին, Հայաստանի գլխավոր սրբավայրերից մեկը, կանգնեցվել է 1842 թվականին բոլոր սիրահարների հովանավորի պատվին: Եկեղեցին կրում է զորահրամանատարի անունը, ով բազմաթիվ սխրանքներ է գործել և նահատակվել է իր որդու և տասնչորս քաջ ռազմիկների հետ քրիստոնեական հավատքիհ ամար:

Համարվումէ, որ Սուրբ Սարգիսը մշտապես հասցնում է սիրող սրտերի աղոթքները Բարձրյալին: Այդ պատճառով եկեղեցին այցելում են բազմաթիվ ծխականներ և զբոսաշրջիկներ` այս վայրն ընդգրկված է Երևանի էքսկուրսիոն համարյա բոլոր ծրագրերի մեջ:

Սուրբ Սարգիս եկեղեցին նաև հետաքրքիր է ճարտարապետության տեսակետից. Սկզբում այն կառուցված է եղել հայկական ավանդական ոճով, ներքին ևարտաքին հարդարանքը եղել են ծայրահեղ համեստ ու հասարակ: Դա դուր չի եկել հավատացյալներին, քանի որ չի համապատասխանել տաճարի կարգավիճակին, ինչի պատճառով բազմիցս ենթարկվել է վերակառուցման: 1971-2000 թվականների ընթացքում երեսպատվել է նարնջագույն տուֆով, ավելացվել են եռանկյունաձև որմնախորշեր, գմբեթը փոխարինվել է ավելի բարձրով և կառուցվել է զանգակատուն:

Ավելին Թաքցնել

Ինչպեսհասնել

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Հայաստանում`Երևանում, Ռաֆայել Իսրայելյան փողոց, 21 հասցեում:: Մոտակայքում կան մետրոպոլիտեն իերեք կայարաններ`Զորավար Անդրանիկ, Հանրապետության Հրապարակ և ՄարշալԲաղրամյան:

Հետադարձկապ

Հեռախոսահամար: +374-10-58-57-13

Պատվիրեք շրջագայություն դեպի Սուրբ Սարգիս Եկեղեցի և Հայաստանի այլ սուրբվայրեր

Տեղեկացեք Ձեր քաղաքից ավիատոմսերի գների մասին, ընտրեք ամենահարմար առաջարկը

Տեղեկացեք, թե որտեղ կարելի է ապրե լՁեր ճանապարհորդության ընթացքում

Կարծիքներ ՍուրբՍարգիս եկեղեցու մասին

Անապարհորդի վարկանիշ

Այցելության ժամանակահատված

Լեզու

No reviews yet